Jump to content

Ախալցխայի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախալցխայի գավառ
Ахалцихский уезд

Զինանշան

Թիֆլիսի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԹիֆլիսի նահանգ
Ներառում է9 համայնք
ՎարչկենտրոնԱխալցխա
Հիմնական լեզուՀայերեն, թաթարերեն, , վրացերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)68837
Ազգային կազմթուրքեր (35%), հայեր (22%), կովկասյան թաթարներ (18%), վրացիներ (18%)[1]
Տարածք2,572
Հիմնադրված է1867 թ.
Պատմական շրջան(ներ)Արտահան
(Ախալցխա)
Սամցխե
(Ադիգեն)

Ախալցխայի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1867 թվականին՝ Թիֆլիսի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Ախալցխա քաղաքն էր։

Ախալցխայի գավառը հյուսիս-արևելքից սահմանակցում էր Գորիի, հարավ-արևելքից՝ Ախալքալաքի գավառներին։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում Քութայիսի նահանգն էր, իսկ հարավում և հարավ-արևմուտքում Օսմանյան կայսրության սահմանը (1878 թվականից՝ Կարսի մարզ)։ Միակ գավառն էր, որ հայկական համարվում էր մասնակի, և որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը երբեք պահանջ չէր ներկայացրել։

Ներառում էր հիմնականում ժամանակակից Սամցխե-Ջավախեթի մարզի հյուսիս-արևմուտքը (Ադիգեն, Ախալցխա

«Ախալցխա» անվանումը ծագումնաբանական առումով հասնում է 12-րդ դար։ Վրացերենից հայերեն թարգմանվում է որպես «նոր ամրոց» (վրաց.՝ ახალი, ախալի՝ նոր, վրաց.՝ ციხე, ցիխե՝ ամրոց)։ Մինչ այդ նույն տեղում էր գտնվում Լոմսիա ամրոցը։

Ախալցխայի գավառը կազմվել է 1840 թվականին՝ Վրացա-Իմերեթական նահանգի կազմում։ Նախկինում այն ամբողջությամբ մտել է Իմերեթի թագավորության կազմ։ Ռուսական կայսրությանը միացել էր 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում, և մնացել դրա կազմում մոտ իննսուն տարի։

Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ։ Կովկասում ստեղծված Վրացա-Իմերեթական նահանգը 1846 թվականին կիսվում է Թիֆլիսի (1846-1918) և Քութայիսի (1846-1918) նահանգները։ Ախալցխայի գավառը կիսվում է Աբասթումանի և Խերթվիսի շրջանների՝ Քութայիսի նահանգի կազմում[2]։ 1867 թվականին Ախալցխան վերադարձվում է Թիֆլիսի նահանգ[3]։

1918-1920 թվականներին Ախալցխայի գավառը մտել է Վրաստանի դեմոկրատական հանրապետության մեջ, իսկ խորհրդայնացումից հետո՝ Կարսի պայմանագրով, այն պաշտոնապես տրվել է Վրացական ԽՍՀ-ին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 68,837 մարդ էր, որի ավելի քան 1/3-ը թուրքեր էին (24137 մարդ), և գրեթե հավասար քանակությամբ, հայեր (15144 մարդ) թաթարներ (12370 մարդ), վրացիներ (12211 մարդ) և այլ ազգեր[4]։ Ախալցխա քաղաքի բնակչությունը 1897 թվականին 15357 մարդ էր, որից 9035-ը հայեր էին, 3576-ը՝ վրացիներ, 1580-ը՝ ռուսներ[5]։

1921 թվականին Ախալցխայի գավառը վերջնականապես անցնում է Խորհրդային Վրաստանին, որոնց վրա հետագայում առաջանում են Ախալցխայի և Ադիգենի շրջանները։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին գավառը բաժանված էր 9 գյուղական համայնքի[6]՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Ахалцихский уезд
  2. 20701. Высочайше утверждённое положение о разделении Закавказского края. Руниверс. Дата обращения 29 января 2015.
  3. http://www.heraldicum.ru/gruzia/gubernia.htm
  4. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Ахалцихский уезд
  5. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. город Ахалцих
  6. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։